Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Foreign Policy. Կատարի շուրջ իրավիճակը կարող է արյունահեղության հանգեցնել

Foreign Policy. Կատարի շուրջ իրավիճակը կարող է արյունահեղության հանգեցնել
09.06.2017 | 15:01

Կատարի դիվանագիտական մեկուսացումը կարող է հանգեցնել նոր մեծ պատերազմի, ու Վաշինգտոնը պետք է արագ գործի, այլ ոչ թե սպասի, թե երբ է սկսվելու արյունահեղությունը՝ Foreign Policy-ում գրում է Մերձավորարևելյան քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի Պարսից ծոցի երկրների նկատմամբ քաղաքականության ծրագրի տնօրեն Սայմոն Հենդերսոնը։


Նրա կարծիքով, տարածաշրջանի սուննի երկրները ձգտում էին Իրանի հետ պատերազմի ու հնարավոր է Կատարին պարզապես որպես պատրվակ են օգտագործել՝ «Հնարավոր է, մենք պատմական պահի շեմին ենք գտնվում, որը համեմատելի է Սարաևոյում 1914-ին տեղի ունեցած ավստրիացի դուքս Ֆրանց Ֆերդինանդի սպանության հետ։ Մինչդեռ Սաուդյան Արաբիայի ու ՄԱԷ-ի պաշտոնական նպատակը ոչ թե Իրանը, այլ Կատարն է։ Դոհան վաղուց էր Թեհրանի հարցում իր դիրքորոշումով տարբերվում Պարսից ծոցի արաբական երկրներից։ Պայթյունավտանգ իրավիճակի լիցքաթափման հարցում կարևոր դերակատարում կարող է ունենալ Վաշինգտոնը, ու ԱՄՆ պետաքարտուղար Ռեքս Թիլերսոնը շահավետ վիճակում է, քանի որ մինչև իր պաշտոնակալությունը նա ղեկավարում էր ExxonMobil-ը, որը Կատարի էներգետիկ ոլորտի գլխավոր օտարերկրյա խաղացողն էր։

Դիտվել է՝ 3803

Մեկնաբանություններ