Նախկին Խորհրդային Միության ղեկավար Նիկիտա Խրուշչովի թոռնուհին՝ Յուլիա Խրուշչովան, էլեկտրագնացքի տակ է ընկել ու տեղում մահացել: Ռուսաստանի իրավապահները հաստատել են այդ լուրը:
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան՝ Սոլնեչնայա կայարանում: Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ 77-ամյա Խրուշչովան քայլել է երկաթգծերով ու չի հասցրել արձագանքել մեքենավարի ազդանշաններին: Յուլիա Խրուշչովան Նիկիտա Խրուշչովի որդու՝ երկրորդ ամուսնությունից ծնված դուստրն էր: Նրա հայրը՝ մարտական օդաչու Լեոնիդ Խրուշչովը, զոհվել է 1943-ին: