Եվրոպական խորհրդարանում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի հարցով կոշտ բանաձև է նախապատրաստվում: Մայիսի 29-ին Թբիլիսիում առևանգված, Բաքվի բանտում հայտնված հետաքննող լրագրողը գտնվում է նախնական կալանքի տակ. նա մեղադրվում է մի շարք ծանր հանցագործություններում` մաքսանենգության, օրինազանցության ու իրավապահներին դիմադրություն ցույց տալու մեջ։ Լրագրողը հերքում է այդ մեղադրանքները։
Մուխթարլիի գործընկերներն ու ընտանիքը պնդում են, որ նա ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով, իր լրագրողական հետաքննությունների համար, որոնք բացահայտել են ադրբեջանական իշխող վերնախավի բիզնեսներն ու մարդու իրավունքների խախտումների մասին փաստերը։