Ստամբուլի Florence Nightingale հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը։ Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ Նաթիգ Ալիևը հունիսի 4-ի առավոտյան տեղափոխվել էր Ադրբեջանի Նավթագործների կենտրոնական հիվանդանոց։
Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին կայուն ծանր։ Նախարարը սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ ուներ։ Կատարվել էր սրտանոթի ստենտավորում։ Նախարարը տեղափոխվել էր Թուրքիա՝ հետագա բուժումը այնտեղ շարունակելու նպատակով։