Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների վիճակագրությունը ներկայացվել է ԵԱՀԿ-ին

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների վիճակագրությունը ներկայացվել է ԵԱՀԿ-ին
10.06.2017 | 02:25

Հայ - ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունն է ներկայացվել ԵԱՀԿ պաշտոնյաներին չորեքշաբթի օրը սահմանագոտու հերթական դիտարկումից հետո Տավուշի մարզի Այգեպար գյուղում կայացած ճեպազրույցի ընթացքում: ԵԱՀԿ ներկայացուցիչների ուշադությունը հրավիրվել է հատկապես սահմանամերձ գյուղերի և ճանապարհների ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակոցներին:

Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ներկայացված տվյալների համար` ԵԱՀԿ պաշտոնյաները նշել են, որ դրանք կներառեն իրենց զեկույցներում: Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնականները: Սահմանային դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտվել է՝ 1483

Մեկնաբանություններ