Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտին. ԻՊ-ն Կենտրոնական Ասիայի և ՌԴ հարավային շրջանների ապակայունացման ծրագրեր է նախապատրաստում

Պուտին. ԻՊ-ն Կենտրոնական Ասիայի և ՌԴ հարավային շրջանների ապակայունացման ծրագրեր է նախապատրաստում
10.06.2017 | 02:27

«Իսլամական պետությունը» Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի հարավային շրջանների ապակայունացման ծրագրեր է նախապատրաստում, իսկ Պետերբուրգում ահաբեկչության հետաքննությունը հաստատել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկրներում խմբավորման բջիջների գոյությունը՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում, ՇՀԿ առաջնորդների նիստում։

«ՇՀԿ երկրներում ստեղծվել և գործում են ԻՊ-ի ընդհատակյա խմբավորումներ։ Դա ցույց տվեց Ռուսաստանում՝ Պետերբուրգում ահաբեկչության հետաքննությունը։ Ըստ առկա տվյալների՝ ԻՊ-ը Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի հարավային շրջանների ապակայունացման նոր ծրագրեր է մշակում»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ամրապնդել կազմակերպության հատուկ ծառայությունների համակարգումը տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի շրջանակում։

Դիտվել է՝ 1694

Մեկնաբանություններ