Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփն ու Մակրոնը իրենց աջակցությունն են հայտնել Թերեզա Մեյին

Թրամփն ու Մակրոնը իրենց աջակցությունն են հայտնել Թերեզա Մեյին
10.06.2017 | 23:25

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը զանգահարել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին և հաջողություններ մաղթել նրան՝ նոր կառավարության ձևավորման ուղղությամբ գործադրած ջանքերում:

ԱՄՆ նախագահը Թերեզա Մեյի հետ զրույցում ընդգծել է իր հանձնառությունը՝ երկու երկրների «հատուկ հարաբերությունները» շարունակելու, ասելով, թե պատրաստ է առաջիկա տարիներին համագործակցել նրա հետ՝ «հանուն ընդհանուր նպատակների և շահերի»:

Դիտվել է՝ 1682

Մեկնաբանություններ