Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կոչ է արել Պարսից ծոցի երկրներին հրաժարվել Կատարի մեկուսացումից: «Ես երբեք չեմ նկատել, որ Կատարն աջակցի ահաբեկչություններին»,- հայտարարել է Էրդողանը: Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի ապահովել Կատարի բնակչությանն անհրաժեշտ մթերքներով: