Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բենիամին Ֆրիկե. Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար

Բենիամին Ֆրիկե. Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար
10.06.2017 | 23:33

Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար, «ՆԱՏՕ-ն որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում» քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Կոնրադ Ադենաուեր հիմանդրամի գիտաշխատող Բենիամին Ֆրիկեն: Նա ընդգծեց, որ ՆԱՏՕ-ի գործունեությունը մեծ հարցադրումների է ենթարկվում, մինչդեռ պետք է հասկանալ, որ անկախության գործիք է. «Ներկայիս միջազգային իրողությունների ենթատեքստում պիտի հասկանալ, որ ՆԱՏՕ-ն որպես անկախ գործիք, չի կարող դիտարկվել»:

Բենիամին Ֆրիկեի խոսքով՝ միշտ չէ, որ ռազմական միջամտությունը խնդրի լուծման ճիշտ տարբերակն է: Ֆրիկեն անդրադարձավ նաև ՆԱՏՕ-ի նկատմամբ Գերմանիայի քաղաքականությանը՝ նշելով, որն անցած 70 տարվա ընթացքում Գերմանիայի անվտանգության երաշխավորն է եղել, քննադատում է Գերմանիային ՆԱՏՕ-ի գործունեության մեջ գումար չներդնելու համար: «Հուսով եմ, որ Գերմանիայում ՆԱՏՕ-ի վերաբերյալ իրազեկությունը կբարձրանա»,- հավելեց նա:

Դիտվել է՝ 1734

Մեկնաբանություններ