Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսաստանը շարունակում է ՆԱՏՕ-ի մասին խոսել որպես թշնամու

Ռուսաստանը շարունակում է ՆԱՏՕ-ի մասին խոսել որպես թշնամու
10.06.2017 | 23:34

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Վիլլիամ Լահուն վեց տարի է՝ աշխատում է այս կազմակերպությունում, կրթությամբ պատմագետ է, ուսումնասիրել է Խորհրդային Միության, մասնավորապես, Ռուսաստանի պատմությունը։ Ծաղկաձորում «ՆԱՏՕ-ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում, ներկա մարտահրավերներն ու առաջընթացները» թեմայով սեմինարի ժամանակ Լահուն ասաց, որ Ռուսաստանը մշտապես թշնամական վերաբերմունք է ունեցել ՆԱՏՕ-ի նկատմամբ։

«Ռուսաստանը շարունակում է ՆԱՏՕ-ի մասին խոսել որպես թշնամու»,- ասաց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ նկատելով, որ հայ լրագրողների հետ այս հանդիպումը և ՆԱՏՕ-ի մասին ներկայացնելը կարող է ցրել առասպելը։
Նրա ներկայացմամբ՝ երկիրը, որը ցանկանում է անդամագրվել ՆԱՏՕ-ին, պետք է ընդունի ընդհանուր կանոնակարգեր, ստանդարտներ։ «29 երկիր է ՆԱՏՕ-ին անդամակցում, որոնք որդեգրել են նույն ստանդարտները։ ՆԱՏՕ-ն չունի նավատորմ, բանակ, չունի օդային ուժեր, ինչ ունեն անդամ պետությունների ռազմական ուժերը։ Մենք պետք է հետևենք նույն կանոնակարգերին, նույն դոկտրինին։ Մենք պետք է հետևենք, որ պետությունները գործեն ժողովրդավարական սկզբունքներով, երբ որոշումները կայացնում է ժողովուրդը»,- հայտարարեց Լահուն։

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ