Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համարում է, որ չնայած ընտրությունների արդյունքներին, Բրիտանիան կհետևի ԵՄ-ից դուրս գալու ծրագրին։ Նա նշել է, որ ուզում է՝ բրեկզիտի բանակցությունները հնարավորինս շուտ սկսվեն, հայտնում է Reuters-ը։
Մերկելը նշել է, որ բանակցությունները կսկսվեն ծրագրված ժամկետում՝ հունիսի 19-ին։ «Ես կարծում եմ, որ Բրիտանիան կհետևի բանակցությունների ծրագրին։ Մենք ուզում ենք բանակցությունները հնարավորինս շուտ սկսել՝ հետ չմնալով ժամանակացույցից։ Ես չեմ կարծում, թե այս պահին որևէ բան կարող է խանգարել բանակցություններ սկսելուն»,- նշել է նա Մեքսիկա այցի շրջանակում։