Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՆԱՏՕ-ի անդամ երկրները ազատ են իրենց գործողություններում

ՆԱՏՕ-ի անդամ երկրները ազատ են իրենց գործողություններում
10.06.2017 | 23:35

ՆԱՏՕ-ն մի այնպիսի կազմակերպություն է, որը ոչ մեկին չի հարում և չեզոք է շատ հարցերում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում, այսօր «ՆԱՏՕ-ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում, ներկա մարտահրավերներն ու առաջընթացները» թեմայով սեմինարի ժամանակ հայտարարեց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, հանրային դիվանագիտության փորձագետ Մագնուս Էյջոլֆսոնը։


Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչպես է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը վերաբերվում 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմից թուրք զինվորականների մասնակցությանը, ի պատասխան փորձագետն ասաց, որ ՆԱՏՕ-ն ունի 29 անդամ և այդ երկրները ազատ են իրենց գործունեության մեջ։
«ՆԱՏՕ-ի անդամ երկրները 29-ն են և թե այդ երկրները ինչ են անում, դա ՆԱՏՕ-ի իրավասությունը չէ, նրանք ազատ են վարել իրենց արտաքին քաղաքականությունը, և ՆԱՏՕ-ին չի վերաբերում, թե ինչ են անում այդ երկրները»,- ասաց Էյջոլֆսոնը։

Դիտվել է՝ 1888

Մեկնաբանություններ