Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի Սիրիայի հարցով գաղտնի բանակցությունները

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի Սիրիայի հարցով գաղտնի բանակցությունները
10.06.2017 | 23:38

ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչներն առնվազն 2 գաղտնի հանդիպում են անցկացրել, որոնց ժամանակ քննարկել են Սիրիայում դեէսկալացիոն գոտիների հարցը՝ գրել է The Wall Street Journal-ը: Հանդիպումները կայացել են Հորդանանում՝ տեղի իշխանությունների մասնակցությամբ: Այս շաբաթ Ամանում ևս մի հանդիպում պետք է կայանար, սակայն չեղարկվել է չհամաձայնեցված ժամկետների պատճառով:

Ռուս-ամերիկյան հետագա բանակցությունները վտանգի տակ են Վաշինգտոնի ու Դամասկոսի հարաբերությունների սրման պատճառով: WSJ-ի զրուցակիցներն ընդգծել են, որ ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանի հետ համագործակցության տարբերակ գտնել ու վերացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Եթե դեէսկալացիոն գոտիներն ապացուցեն իրենց արդյունավետությունը, Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են պայմանավորվել դրանք Սիրիայի այլ տարածքներում հաստատելու մասին: ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչներն ու ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը չեն մեկնաբանել տեղեկությունը:

Դիտվել է՝ 1790

Մեկնաբանություններ