Ադրբեջանական կողմը հասել է այն աստիճանին, որ Հայաստանի ներկայացուցիչների մամուլի ասուլիսներին կեղծ լրագրողների է ուղարկում՝ նրանց համար նախապես հարցեր նախապատրաստելով։ Հերթական նման միջադեպը տեղի է ունեցել Հռոմում՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իտալիայի ԱԳ նախարար Անջելո Ալֆանոյի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ստուգումների ընթացքում պարզվել է, որ Հայաստանի ԱԳՆ նախարարին հարց ուղղած «լրագրողը», որը ներկայացել է որպես Russia Today-ի ներկայացուցիչ, իրականում հեռուստաընկերության հետ կապ չունի։ Հարցը նա նույնիսկ չէր փորձել անգիր սովորել, կարդացել էր թղթից։ Պարզվել է՝ նա ինչ-որ «Ռաշա նյուս»-ի թղթակից է և նրան աշխատանքով ապահովում է Հռոմում Ադրբեջանի դեսպանատունը։ Մինչ այդ նա Ադրբեջանի ԱԳՆ-ում նախապատրաստական դասընթաց էր անցել։