Աֆղանստանում երեկ սգո օր էր՝ վերջին շաբաթներին երկրում իրականացված երեք խոշոր ահաբեկչությունների հետևանքով բազմաթիվ մարդկանց զոհվելու կապակցությամբ:
Ահաբեկչական այդ հարձակումներին զոհ են գնացել առնվազն 200 մարդ, ավելի քան 600-ը վիրավորվել են: Մահապարտ ահաբեկիչների թիրախում էին հայտնվել Քաբուլը, հարավարևելյան Խոս և արևմտյան Հերաթ նահանգները: