Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թեհրանը կողմ է Իրաքի տարածքային ամբողջականությանը

Թեհրանը կողմ է Իրաքի տարածքային ամբողջականությանը
11.06.2017 | 11:26

Թեհրանը հանդես է գալիս Իրաքի տարածքային ամբողջականության օգտին, իսկ Իրաքյան Քրդստանը համարում է այդ երկրի անբաժան մասը՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:


«Միասնական Իրաքը, որն ունի կայունություն ու ժողովրդավարություն, համարվում է բոլոր իրաքցիների իրավունքների երաշխավորը: Քրդստանը իրաքյան տարածքի անբաժան մասն է, և Իրանն աջակցում է Իրաքի միասնականությանը»,- հայտարարել է նա: Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարել են սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին:

Դիտվել է՝ 1565

Մեկնաբանություններ