Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Norway Chess շախմատային սուպերմրցաշարի չորրորդ տուրի կենտրոնական պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին: Նորվեգացի գրոսմայստերն իր պարտությունն ընդունեց 35-րդ քայլում: 3 անընդմեջ ոչ ոքիներից հետո հայկական շախմատի առաջատարը տարավ առաջին հաղթանակը և, վաստակելով 2,5 միավոր, ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:
Միանձնյա առաջատար Հիկարու Նակամուրան այս տուրում հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին և ունի 3 միավոր: Հունիսի 11-ին կայանալիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կխաղա Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: