ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիսավոր հայտարարել է ՈՒկրաինայի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին: Facebook-ում նա գրել է. «ՈՒկրաինայի համար առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ մտավ: Փառք Եվրոպային: Փառք ՈՒկրաինային»:
ԵՄ օրենսդրության մեջ փոփոխութունների փաստաթուղթը մայիսի 17-ին ստորագրել են Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին և Եվրախորհրդարանում նախագահող Կարմելո Աբելան: Առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ է մտնում հուլիսի լույս 11-ի գիշերը: