Այսօր Նախիջևանում մեկնարկել են Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի զորատեսակների համատեղ մարտավարական զորավարժություններ՝ համաձայն երկու պետությունների փոխըմբռնման հուշագրի:
Մինչև հունիսի 16-ը շարունակվելիք զորավարժությունների նպատակն է «զորքերի համակարգման զարգացումը զինված ուժերի միջև փորձի փոխանակման միջոցով և երկու երկրների զինվորական ստորաբաժանումների փոխգործողությանը հասնելը համատեղ գործողությունների անցկացման ունակությունների զարգացման ճանապարհով»: