Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բողոքի ակցիաներ Ռուսաստանում, կան ձերբակալվածներ

Բողոքի ակցիաներ Ռուսաստանում, կան ձերբակալվածներ
12.06.2017 | 16:00

Ռուսաստանի տարբեր մարզերում մեկնարկել են «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հրավիրած բողոքի ակցիաները։ Վլադիվոստոկում կան ձերբակալվածներ, այդ թվում՝ Նավալնու տարածքային շտաբի ղեկավար Յուրի Կուչինը, ակցիան սոցիալական ցանցերում ուղիղ եթերով հեռարձակող ակտիվիստներից մեկի վրա «զելյոնկա» են լցրել։ Երթը համաձայնեցված չէ իշխանությունների հետ։

Բլագավեշչենսկում չհամաձայնեցված ակցիայի ժամանակ 4 մարդ է ձերբակալվել։ Նրանցից մեկի ձեռքին եղել է «Ռուսաստանն առանց կոռուպցիայի» գրություն։ Կազանում ցույցին մոտ 400 մարդ է մասնակցել։ Տեղի իշխանությունները թույլատրել են ակցիա իրականացնել առավոտյան ժամը 7-ին՝ քաղաքի ծայրամասերից մեկում։ Ակցիայի կազմակերպիչը ձերբակալվել է։ Հակակոռուպցիոն բողոքի ակցիաներ են անցկացվում Կրասնոդարում, Բառնաուլում, Նովոսիբիրսկում, Խաբարովսկում և Ռուսաստանի այլ քաղաքներում։ Նավալնին այսօր ակցիա է հրավիրել Մոսկվայի Տվերսկայա փողոցում՝ քաղաքային իշխանությունների հետ համաձայնեցված Սախարովի հրապարակի փոխարեն։

«Կրեմլը խաղ է վարում է, ասում է՝ «թող իրենք իրենց բողոքի ակցիան անցկացնեն ոչ-կենտրոնական՝ Սախարովի հրապարակում՝ առանց ելույթների։ Թող հավաքվեն, լուռ կանգնեն և տուն վերադառնան»։ Բայց մենք չենք մասնակցի այդ խաղին և թույլ չենք տա, որ մեզ նվաստացնեն։ Ես բոլորիդ կոչ եմ անում հավաքվել վաղը Տվերսկայա փողոցում՝ դա Սահմանադրությամբ ամրագրված մեր իրավունքն է»,- ասել է ընդդիմադիր գործիչը։ Մոսկվայի դատախազությունը զգուշացրել է ակցիայի կազմակերպիչներին, որ Տվերսկայա փողոցում չարտոնված հավաք անցկացնելու ցանկացած փորձ օրենքի խախտում է։

Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ