Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վարչապետը Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին

Վարչապետը Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին
12.06.2017 | 16:21

Ես բազմաթիվ երիտասարդների գիտեմ, որ շատ հարուստ մարդիկ են՝ հունիսի 12-ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղեցնելով միայն պետական պաշտոններ, երիտասարդ տարիքում մեծ հարստություն է կուտակել:


«Ես բազմաթիվ երիտասարդ մարդկանց գիտեմ, որ շատ հարուստ մարդիկ են, դա դրա հետ կապ չունի»,- ասաց նա: Վարչապետը նշեց, որ եթե այդ հարցում որևէ մեկը անօրինականության փաստեր ունի, թող դիմի համապատասխան մարմիններին. «Ես չգիտեմ նրա եկամտի աղբյուրները և պարտավոր չեմ իմանալ»:


Հարցին, թե կարո՞ղ է մարդը հարստանալ քաղաքապետի աշխատավարձով, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Քաղաքապետի աշխատավարձով՝ ոչ, այլ տարբերակներով՝ այո»:

Դիտվել է՝ 724

Մեկնաբանություններ