Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հունիսի 13-ին կմեկնի Ֆրանսիա՝ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Հանդիպման ընթացքում ծրագրվում է քննարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը:
Sky News հեռուստաընկերությանը Թերեզա Մեյն ասել է. «Երեքշաբթի՝ հունիսի 13-ին, ես կմեկնեմ Ֆրանսիա՝ հանդիպելու նախագահ Մակրոնի հետ: Կարևոր է անցնել Brexit-ի նախապատրաստական բանակցություններին»: