Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին:
Խորհրդային տարիների այլախոհ, ընդհատակյա գործունեության համար խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով երկարամյա ազատազրկման դատապարտված Անդրանիկ Մարգարյանը ներկայիս իշխող Հանրապետական կուսակցության հիմնադիրներից և առաջնորդներից էր, վարչապետ է եղել 2000-ի մայիսից 2007-ի ապրիլի 25-ը, երբ 56 տարեկանում հանկարծամահ եղավ: