Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ դեսպանությունը ԱԻՆ-ը մշտապես համարել է հուսալի գործընկեր

ԱՄՆ դեսպանությունը ԱԻՆ-ը մշտապես համարել է հուսալի գործընկեր
13.06.2017 | 01:10

ԱՄՆ-ը ու Հայաստանը 25 տարի շարունակ գործընկերներ են եղել՝ այսօր հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ։


Միլսը հավելել է, որ ԱՄՆ դեսպանությունը արտակարգ իրավիճակների նախարարությանը մշտապես համարել է հուսալի գործընկեր: «Մենք սպասում ենք մեր հետագա համագործակցությանը նախարարության հետ, որը հետևողականորեն աշխատում է արտակարգ իրավիճակների պատրաստականության ու արդյունավետ արձագանքման կարողությունների մակարդակի առավել բարձրացման ուղղությամբ», ասել է ԱՄՆ դեսպանը։ Հանդիպմանը քննարկվել են աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության ակտիվացման և ընդլայնման հնարավորությունները: Կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնել փրկարարների վերապատրաստման, փորձի փոխանակման, տեսական և գործնական դասընթացների անցկացման գործընթացները՝ ելնելով Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության արդիականացման նոր կարիքներից:


ԱԻ նախարարը շեշտել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ ԱՄՆ-ի աջակցությամբ այն կարող է դառնալ առավել սերտ և արդյունավետ:

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ