Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՆԱՏՕ-ն մտահոգված է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակով

ՆԱՏՕ-ն մտահոգված է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակով
13.06.2017 | 01:13

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Երևանում լրագրողների հետ հանդիպմանը եկել էր գիպսի մեջ դրված ձեռքով: Լրագրողների հարցերին ի պատասխան ասաց՝ ֆուտբոլ է խաղացել և եզրակացրել. «30 տարվա ընդմիջումից հետո երևի չպետք է ֆուտբոլ խաղայի»:


Դիվանագետը ներկայացրեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկված հարցերը, ընդունված որոշումները և հետո ասաց, որ առանցքային է եղել ՆԱՏՕ-ՌԴ հարաբերությունների քննարկումը: «Մեր նպատակն է իմաստալից երկխոսություն ծավալել Ռուսաստանի հետ, և ես հույս ունեմ, որ գալիք շաբաթներին ՆԱՏՕ-ՌԴ խորհրդի ժողով կգումարվի՝ քննարկելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ»,- հավելեց Ապաթուրայը:
Հարցին, թե ի՞նչ է կարծում Ռուսաստանի կողմից ղարաբաղյան հակամարտության մասնակիցներին, մասնավորապես, Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենքի վաճառքի հարցի ու տարածաշրջանում սպառազինության աճի շուրջ, Ապաթուրայը պատասխանեց, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մտահոգված են սպառազինությունների աճով:

«ՆԱՏՕ-ի դաշնակից երկու երկիր՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ներառված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում: Համանախագահների հայտարարություններից ակնհայտ է, որ նրանք խնդիրը տանում են հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Ընդհանրապես, ՆԱՏՕ-ի համար ցանկալի է լարվածության նվազեցումը, հակամարտության խաղաղ լուծումը»,- հավելեց դիվանագետը: Ապաթուրայն ասաց, որ իրենք հետևում են Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանը, պարբերաբար տեղեկատվական թարմացումներ ստանում ու հավելեց. «Անկեղծ ասեմ՝ հիմա մեր մտահոգությունը շատ մեծ է, քանի որ վերջին տարվա ընթացքում բոլորս տեսանք զինված բախման մեծ մակարդակ, հնչեցին ռազմատենչ հայտարարություններ, եղան տուժածներ: Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը շատ լարված է: Գիտեք, որ ՆԱՏՕ-ն ուղղակի ներգրավված չէ այս հարցի մեջ, և մեր դիրքորոշումն է պաշտպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը»:


Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ասաց, որ ՆԱՏՕ-ն լիովին ընդունում է Հայաստանի «հավասարակշռված քաղաքականությունը»: «Մեզ համար բնավ մտահոգիչ չէ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին: Ըստ ՆԱՏՕ-ի՝ Հայաստանը եղել ու շարունակում է մնալ վստահելի գործընկեր»,- հայտարարեց նա:

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ