Հռոմի քաղաքապետարանը խստացրել է քաղաքի պատմական շատրվաններում լողալու արգելքը։ Իրավախախտներին 240 եվրոյի չափով տուգանք է սպառնում։ Նույնչափ կտուգանվեն քաղաքային շատրվանների շրջակայքն աղտոտող ու մերձակայքում սնվող մարդիկ:
Օրենքները վերաբերում են քաղաքի 40 ամենահայտնի շատրվաններին։ Արգելված է նաև լողալ ու նստել դրանց մարմարե եզրերին։ Այս խախտումների համար 40-240 եվրո տուգանք է նախատեսվում։ Սակայն շատրվաններում մետաղադրամներ նետելը թույլատրվում է։