ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններն ուղղված են այն նպատակին, որ սահմանին կանխեն լարվածությունը՝ հունիսի 12-ին, Արցախի նախագահի նստավայրում Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը, հաղորդում է Artsakhpress.am-ը:
«Մեր հայտարարությունները եղել են հասցեական, ինչի նպատակն է պահպանել խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»,- նշել է Իգոր Պոպովը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ասել է, որ հանդիպման ընթացքում խոսել են ինչպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, այնպես էլ տնտեսության տարբեր ճյուղերի, ֆինանսական հատվածի և շատ այլ հարցերի շուրջ: