Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նալբանդյան. Միջազգային հանրությունը պետք է քայլեր կատարի Ադրբեջանի նկատմամբ

Նալբանդյան. Միջազգային հանրությունը պետք է քայլեր կատարի Ադրբեջանի նկատմամբ
13.06.2017 | 21:38

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միկսերի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ միջազգային հանրությունը գալիս է ըմբռնման, որ ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքներ հնչեցնող Ադրբեջանի նկատմամբ պետք է համապատասխան քայլեր կատարվեն: Ադրբեջանի դեմ ուղղված եռանախագահների հասցեական հայտարարությունների օրինակներ բերելով՝ Էդվարդ Նալբանդյանը հռետորական հարց բարձրացրեց` այն կողմը, որը կգնա ուժի կիրառման և զինադադարի խախտման, խստորեն կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Այսինքն, երբ որ այդպիսի հայտարարություններ անում են եռանախագահող երկրների նախագահները, իսկ դրանք [ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներն են՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, նախագահները ասում են՝ խստորեն կդատապարտվի: Ի՞նչ է նշանակում, դա լոկ հայտարարությո՞ւն է: Կարծում եմ՝ ոչ միայն»:


Բերելով Ադրբեջանի դեմ ուղղված եռանախագահների հասցեական հայտարարությունների օրինակներ՝ Էդվարդ Նալբանդյանը հռետորական հարց հնչեցրեց. «Քանի՞ հայտարարություն պետք է լինի, որ պարզ դառնա, որ միայն հայտարարությունները բավարար չեն, այլ այդ «խստիվ կդատապարտվեն» հասկացողության մեջ մնացած բոլոր քայլերը ձեռնարկվեն միջազգային հանրության կողմից: Կարծում եմ, որ հենց այդ ըմբռնմանն է միջազգային հանրությունը գալիս, որ վերջապես այն երկիրը, որը որ փաստորեն խաղաղության դեմ է, փաստորեն մշտապես սպառնում է ուժ կիրառել, մշտապես սպառնում է ռազմական ուժի օգտագործմամբ լուծել այս հիմնախնդիրը, իհարկե այդ երկրի նկատմամբ պետք է համապատասխան քայլեր կատարվեն»:


Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը երեկ Բաքվում էր, և համատեղ ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, ըստ «Թրենդ» գործակալության, ընդգծել է, թե status quo-ն պետք է փոխվի, քանի որ բոլորը տեղյակ են, թե ինչ հետևանքներ կունենա դրա պահպանումը: Մամեդյարովը հավելել էր, որ հակամարտության կարգավորման փաստաթուղթը նույնն է և այժմ գտնվում է բանակցությունների սեղանին, որ դրա վրա աշխատանք է տարվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով անցած տարի Սանկտ Պետերբուրգում կայացած համատեղ հանդիպման ընթացքում, իսկ այս տարի ապրիլին Մոսկվայում Լավրովի ու Նալբանդյանի հետ եռակողմ հանդիպմանը նա քննարկել է բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու վերաբերյալ հարցեր: Նալբանդյանն այսօր արձագանքեց. «Առաջինը, Մոսկվայում արտգործնախարարները որևէ փաստաթղթի շուրջ բանակցություններ չեն վարել: Եթե որևէ տեքստ քննարկվել է, եղել է մամլո հաղորդագրության տեքստը, որը համաձայնեցվել է նախարարների միջև՝ եռանախագահների ներկայությամբ, որը հետո հրապարակվել է նույնությամբ ՌԴ արտգործնախարարության կողմից, Հայաստանի արտգործնախարարության կողմից: Իսկ ադրբեջանական արտգործնախարարությունը հրապարակել է իր վարկածը»:


Հուլիսի 1-ից Էստոնիան է նախագահելու Եվրամիությունում, Միկսերը և Նալբանդյանը հույս հայտնեցին, որ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ԵՄ - Հայաստան շրջանակային նոր համաձայնագիրը կստորագրվի:

Դիտվել է՝ 1343

Մեկնաբանություններ