Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը իր ավագ դուստր Օզոդա Ռահմոնին շնորհել է արդարադատության պետական խորհրդականի կոչում:
Տաջիկստանի նախագահի գործադիր աշխատակազմի ղեկավար Օզոդա Ռահմոնի նոր կոչումը համարվում է ամենաբարձրը դատաիրավական համակարգում:
Էմոմալի Ռահմոնի ավագ դուստրը նախագահի աշխատակազմը ղեկավարում է 2016-ից: Մինչ այդ նա թեզ էր գրում՝ «Տաջիկստանում կանանց ազատությունների և իրավունքների մասին օրենսդրության զարգացումը» թեմայով: Իրավաբան 38-ամյա Օզոդա Ռահմոնը բարձր պաշտոններ է զբաղեցրել նաև դիվանագիտական գերատեսչությունում, ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
25 տարի անընդմեջ Տաջիկստանը ղեկավարող Էմոմալի Ռահմոնի ավագ որդին՝ Ռուստամը, նախկինում ղեկավարել է մաքսային ծառայությունը, ապա՝ հակակառուպցիոն գերատեսչությունը, հիմա Դուշանբեի քաղաքապետն է: