Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 14-15-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:
Հայաստանի նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը զանգվածային լրատվամիջոցների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ: