Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մինսկում մասնակցել է ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել է 11 հարց, այդ թվում` կազմակերպության անդամ պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացման, ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների` արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդատվությունների անցկացման, ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների, համակազմերի ուժերի և միջոցների համատեղ պատրաստության վերաբերյալ: