Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էլմար Մամեդյարով. Եկել է ԼՂ հարցում ստատուս քվոն փոխելու ժամանակը

Էլմար Մամեդյարով. Եկել է ԼՂ հարցում ստատուս քվոն փոխելու ժամանակը
14.06.2017 | 09:21

ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթի շուրջ քննարկումները շարունակվում են՝ Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։

«Դրա վրա աշխատանք է տարվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով Սանկտ Պետերբուրգում անցկացված հանդիպման ընթացքում: Եվ այդ փաստաթուղթն այժմ որպես հիմնական է մնում բանակցային սեղանի վրա»,- ասել է Մամեդյարովը՝ հավելելով, որ իր ռուս և հայ գործընկերների հետ Մոսկվայում ապրիլի 29-ին հանդիպման ընթացքում քննարկել է բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելուն առնչվող հարցերը:

«Այդ փաստաթղթի հիման վրա մենք քննարկել ենք հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի ուղիները: Ցանկանում ենք՝ բանակցությունները լինեն առարկայական: Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է. եկել է ստատուս քվոն փոխելու ժամանակը: Նախագահները և համանախագահները նույնպես նշում են, որ ստատուս քվոն անընդունելի է»,- ասել է նախարարը:

Դիտվել է՝ 1766

Մեկնաբանություններ