Ժամեր առաջ Լոնդոնի կենտրոնում գտնվող բազմաբնակարան բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել: Կան զոհեր, հստակ թիվը իշխանություններն առայժմ դժվարանում են նշել: Ըստ տարբեր տվյալների՝ 30-50 մարդ է տեղափոխվել հիվանդանոց: 200 հրշեջներ են փորձում մարել 27-հարկանի շենքում բռնկված կրակը, որը տարածվել է ողջ շինությունով: Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է:
Ստամբուլի եվրոպական հատվածում գտնվող հյուրանոցում հրդեհ է բռնկվել, մահացել է երեք մարդ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Նրանք ծխախեղդ են եղել:
Բոլոր զոհվածները հաստատության աշխատակիցներ են եղել: Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն: