Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրավունք ունի աշխատանքից ազատել մեկ ամիս առաջ հատուկ դատախազի պաշտոնում նշանակված Ռոբերտ Մյուլերին, սակայն նման մտադրություն չունի:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Մյուլերը ղեկավարում է Թրամփի շրջապատի և Ռուսաստանի իշխանությունների ենթադրյալ կապերի վերաբերյալ հետաքննությունը: ԱՄՆ նախագահը այդ հետաքննությունը որակել էր «վհուկների որս»: