Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սեշնսը հերքում է մեղադրանքները

Սեշնսը հերքում է մեղադրանքները
14.06.2017 | 19:29

ԱՄՆ գլխավոր դատախազ և արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ «նողկալի սուտ» է որակել ենթադրությունը, թե ինքը պայմանավորվել էր ռուսների հետ 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու հարցով, և դեմոկրատ սենատորների դժգոհությունն է հարուցել՝ հրաժարվելով ներկայացնել իր և նախագահ Դոնալդ Թրամփի զրույցների մանրամասները: Reuters-ի փոխանցմամբ՝ գլխավոր դատախազի հետ հարցուպատասխանը Սենատի հանձնաժողովում շարունակվել է շուրջ 2,5 ժամ և լարված է անցել: Սեշնսը հրաժարվել է հայտնել՝ Թրամփը Ջեյմս Քոմիին Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնից ազատելուց առաջ իր հետ քննարկե՞լ էր հարցը: Գլխավոր դատախազը շեշտել է, որ արդարադատության նախարարության քաղաքականությունն է՝ չքննարկել նախագահի հետ խորհրդապահական զրույցները:


Սեշնսի վկայությունները Թրամփի ընտրարշավի և ռուսների միջև ենթադրյալ կապերի առնչությամբ որևէ նոր վնասաբեր տեղեկատվություն չտվեցին, սակայն ԱՄՆ նախագահի հետ զրույցների բովանդակությունը հրապարակելուց նրա հրաժարվելը նոր հարցեր բարձրացրեց, որ Սպիտակ տունը թաքցնելու տեղեկություններ ունի՝ նկատում է Reuters-ը:

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ