ԱՄՆ Կոնգրեսի 190-ից ավելի դեմոկրատ անդամներ դաշնային դատարանում դատի են տվել նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրա անշարժ գույքի ընկերությունների խումբ օտարերկրյա գումարների հոսքի կապակցությամբ: Օրենսդիրների փոխանցմամբ՝ հայցը ներկայացվել է Վաշինգտոնի դատարան:
Հայցում նշված է, որ Թրամփի՝ այս տարվա հունվարին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Trump Organization-ը օտարերկրյա կառավարություններից ստացած որևէ վճարում չի ներկայացրել Կոնգրեսի հավանությանը, թեև ամերիկյան Սահմանադրությունը պահանջում է դա անել: Սպիտակ տունը և արդարադատության նախարարությունը առայժմ մեկնաբանություններ չեն ներկայացրել կոնգրեսականների հայցի առնչությամբ: