Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արմեն Աշոտյան. Արցախում երկխոսությունները միշտ ավելի արդյունավետ են լինում

Արմեն Աշոտյան. Արցախում երկխոսությունները միշտ ավելի արդյունավետ են լինում
14.06.2017 | 19:33

Հուլիսի 16-18-ին Արցախում տեղի կունենա ՀՀԿ-ի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կազմակերպած «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը»: «Համաժողովի անցկացումը դարձել է ՀՀ քաղաքական կյանքի բարի ու արդյունավետ ավանդույթ, 15 կուսակցություն կլինի ՀՀ-ից ու 6 կուսակցություն՝ ԼՂՀ-ից, կլինեն ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժեր»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։


Նրա խոսքով՝ ֆորումում քննարկվելու են բազմապիսի հարցեր՝ անվտանգության հիմնախնդիր, արտաքին մարտահրավերներ, սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներ, նաև՝ միասնական հայկական լրատվական դաշտի տեղեկատվական անվտանգության հարցեր։ «Հրավիրել ենք աննախադեպ մեծ քանակությամբ փորձագետների. կլինեն ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը»,- մանրամասնեց Ա. Աշոտյանը։ ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց, որ իրենց հաջողվել է արցախյան համաժողովը դարձնել քաղաքական մտքի զարկերակ։ «Արցախում երկխոսությունները միշտ ավելի արդյունավետ են լինում, պատահական չէ հենց Արցախի մայրաքաղաքի ընտրությունը»,- ասաց Ա. Աշոտյանը։

Դիտվել է՝ 1367

Մեկնաբանություններ