Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թիլերսոն. Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակում են վատանալ

Թիլերսոն. Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակում են վատանալ
14.06.2017 | 19:40

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները գտնվում են աննախադեպ ցածր մակարդակում և շարունակում են վատանալ, անհրաժեշտ է կայունացնել երկրների միջև հարաբերությունները:

Անցյալ շաբաթ նա ասել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն հանձնարարել է վերականգնել հարաբերություններն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև թույլ չտալով քաղաքական ապակայունությունը պայմանավորված իր նախընտրական աշխատակազմի և ռուսների միջև կապի հետաքննությամբ:


Պետքարտուղարն ընդգծել է, որ «հիմքեր կան ՌԴ կառավարության հետ որոշ աշխատանքային հարաբերություններ վերականգնելու համար, ինչը բխում է ԱՄՆ-ի շահերից» և ինչի շուրջ ներկայում աշխատում են իրենք:

Դիտվել է՝ 1637

Մեկնաբանություններ