Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ի դռները մինչև Brexit-ի բանակցությունների ավարտը բաց կմնան Մեծ Բրիտանիայի առջև, հայտնում է Reuters-ը:
«Դուռն, իհարկե, բաց է մնում մինչև չեն ավարտվել Brexit-ի բանակցությունները, սակայն ԵՄ-ից դուրս գալու սուվերեն որոշումը կայացվել է, և ես հարգում եմ այդ որոշումը»,- բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպման արդյունքներով ասել է Մակրոնը: