70 հազար բնակիչ է վերադարձել Արևելյան Հալեպ, այդ թվում` 40 հազար երեխա՝ հայտնել է Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնի պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Սավչենկոն:
«Ամենասեղմ ժամկետում վերսկսվել է բնակելի թաղամասերի էլեկտրա և ջրամատակարարումը: Դա թույլ է տվել ավելի քան 16000 ընտանիքի վերադառնալ իրենց տները»,- ասել է Սավչենկոն: Նա հայտնել է, որ ռուսական ինքնաթիռները 10 կմ ավելի չեն մոտեցել Հալեպին ազատագրումից հետո: «2016-ի հոկտեմբերի 18-ից մինչև Հալեպի շրջակայքում գործողության ավարտը լիովին դադարեցվել էին ՌԴ ՕՏՈՒ ինքնաիթռների թռիչքները: Ռուսական ինքնաթիռները 10 կմ ավելի չեն մոտեցել քաղաքին»,- ասել է Սավչենկոն: Ռուս սակրավորները Հալեպի ազատագրման գործողությունից հետո ականազերծել են մոտ 200 օբյեկտ: