Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վլադիմիր Պուտին. Հենց ԱՄՆ-ն է միջամտում Ռուսաստանի ներքին գործերին, ոչ թե հակառակը

Վլադիմիր Պուտին. Հենց ԱՄՆ-ն է միջամտում Ռուսաստանի ներքին գործերին, ոչ թե հակառակը
16.06.2017 | 02:24

«Ռուսաստանցիների հետ ուղիղ գիծ» ծրագրի ընթացում ՌԴ նախագահն անդրադարձել է Արևմուտքի հետ հարաբերություններին, սիրիական ճգնաժամին, Ռուսաստանի տնտեսությանը, կոռուպցիային և մի շարք այլ թեմաների առնչվող հարցերի:


Անդրադառնալով ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին ԱՄՆ-ում հնչող պնդումներին, նա հայտարարել է, թե չկան հիմնավորող ապացույցներ: «Չկան ապացույցներ, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին, հենց ԱՄՆ է միջամտում Ռուսաստանի գործերին՝ ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով։ Երկրագնդի ցանկացած վայրում ամերիկացիներն իրենց հետաքրքրություններն ունեն, Ռուսաստանն էլ սեփական կարծիքն ունենալու իրավունք ունի»,- ասել է ՌԴ նախագահը: ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Կոմիի մասին Պուտինն ասել է. «Տարօրինակ է, երբ ստորադասը երրորդ մեկին պատմում է երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հետ մանրամասները», ապա կատակել՝ եթե Կոմիին պետք լինի քաղաքական ապաստան, ինչպես Սնոուդենին պետք եղավ, Ռուսաստանը պատրաստ է տրամադրել:


Խոսելով երկրի տնտեսության մասին, Պուտինն արձանագրել է, որ ճգնաժամը հաղթահարված է, տնտեսությունը սկսել է աճել: ՀՆԱ-ն երեք եռամսյակ շարունակ անընդմեջ աճ է գրանցել, աճել են արդյունաբերական արտադրանքի ծավալները: Նա ընդունել է, որ Ռուսաստանում աղքատության շեմից ցածր գտնվող մարդկանց թիվն ավելացել է՝ հասնելով 13,5 տոկոսի: Պուտինի խոսքով եթե անգամ չլիներ Ղրիմի հարցը, «Արևմուտքը մեկ այլ պատճառ կգտներ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար»։ «Հիմա մենք տեսնում ենք, որ Սենատում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին են խոսում։ Ինչո՞ւ, չէ՞ որ ոչ մի արտառոց բան չի կատարվում: Իրականում սրանք ինչ-որ ներքաղաքական հարցեր են։

Այնպես որ` եթե չլիներ Ղրիմը, մեկ այլ պառճառ կգտնվեր։ Այդպես եղել է միշտ, և դրա նպատակն է՝ պարզապես զսպել Ռուսաստանին»,- հայտարարել է ՌԴ նախագահը:
Նա հրաժարվել է պատասխանել հարցին՝ մտադի՞ր է մասնակցել հաջորդ տարվա մարտին նախագահական ընտրություններին: Պատասխանելով մի քանի օր առաջ Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցած բազմամարդ բողոքի ակցիաների մասին հարցին, Պուտինն ասել է, թե դրանք կազմակերպվել են «ինքնագովազդի համար»։ ՌԴ նախագահը հավելել է՝ ինչպես ակցիաների մասնակիցները, այնպես էլ իրավապահները «պետք է գործեն բացառապես օրենքի սահմաններում»։ Խոսելով կոռուպցիայի մասին, Վլադիմիր Պուտինը ինքնատիպ մի դիտարկում է արել՝ հաշվի առնելով, որ կոռուպցիայի մասին հարցերի քանակն այս տարի նվազել է, հետևաբար Ռուսաստանի առաջնային խնդիրներից չէ:


Անդրադառնալով սիրիական ճգնաժամին, ՌԴ նախագահն ասել է, թե որոշակիորեն օգտակար է ռուսական զինուժի համար, քանի որ այդ պատերազմում ռուսական նոր սպառազինություններ փորձարկելու հնարավորություն կա: Այդ հակամարտության համատեքստում Մոսկվայի առաջնահերթ խնդիրներից է «սիրիական բանակի մարտունակության բարձրացմանը նպաստելը»՝ ասել է Պուտինը, հավելելով, որ ռուսական օդուժը շարունակելու է աջակցել Սիրիայի կառավարական բանակին:


Ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ էլ «ՈՒղիղ գծի» մասնակից ռուսաստանցիներն առավելապես բողոքել են կենսապայմաններից, առողջապահական համակարգից, սոցիալական ծառայություններից, ճանապարհների վատ վիճակից: Պուտինը խոստացել է «անձամբ հետևել» ամեն կոնկրետ խնդրի լուծմանը: ՌԴ նախագահն այսօր նաև հաստատել է լուրը, որ վերջերս երկրորդ թոռն է ունեցել: «ՈՒղիղ գիծը» տևել է շուրջ 4 ժամ:

Դիտվել է՝ 1722

Մեկնաբանություններ