Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արա Բաբլոյան. Վստահ եմ, որ Արցախի ժողովրդի ձգտումը ոչ ոք չի կարող կանգնեցնել

Արա Բաբլոյան. Վստահ եմ, որ Արցախի ժողովրդի ձգտումը ոչ ոք չի կարող կանգնեցնել
16.06.2017 | 02:35

Հունիսի 15-ին երկօրյա այցով Արցախ է ժամանել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նրա գլխավորած պատվիրակությանը «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել են Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, խորհրդարանական մեծամասնության ղեկավար Արթուր Թովմասյանը: Իբրև ԱԺ նախագահ սա Արա Բաբլոյանի առաջին այցն է Արցախի Հանրապետություն: Պատվիրակությունն ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտի նահատակների և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահների կարճատև առանձնազրույցը, որին հաջորդել է ԱԺ նիստերի մեծ դահլիճում ընդլայնված կազմով հանդիպումը՝ ԱՀ և ՀՀ ԱԺ-ի պատգամավորների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Աշոտ Ղուլյանը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին ու պատվիրակության անդամներին, բարձր է գնահատել երկու խորհրդարանների փոխգործակցության մակարդակը.


«Անկախության առաջին իսկ տարիներից հայկական երկու հանրապետությունների միջև ձևավորվել են խորհրդարանական ամուր և գործնական կապեր, որոնք հետագայում հասցվել են ինստիտուցիոնալ հարաբերությունների մակարդակի և ամրագրվել երկու եղբայրական խորհրդարանների միջև համագործակցության համաձայնագրով»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:
«Ինձ համար ամենամեծ պաշտոնը կլինի Արցախի քաղաքացի կոչվելը»,- այսպես է սկսել իր ելույթը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա նախկինում բազմիցս այցելել է Արցախ, թե որպես պատգամավոր, թե որպես բժիշկ: Նա նույնպես բարձր է գնահատել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հարաբերությունների մակարդակը և պատրաստակամություն հայտնել շարունակել ԱՀ միջազգային ճանաչման խորհրդարանական ջանքերը: «Արցախը հայկական աշխարհի անբաժանելի մասն է, որի հետ կապված ենք արյամբ, հոգով ու սրտով, մշակույթով ու պատմությամբ: Վստահ եմ, որ Արցախի ժողովրդի ձգտումը ոչ ոք չի կարող կանգնեցնել»,- նշել է Արա Բաբլոյանը:

Դիտվել է՝ 1568

Մեկնաբանություններ