Հայաստանի նորընտիր Ազգային ժողովը ձևավորել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայկական պատվիրակությունների կազմերը:
ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը կղեկավարի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարեն Բեքարյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Գագիկ Մելիքյանը, Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Կարապետյանը, Ռոմիկ Մանուկյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Արգամ Աբրահամյանը, Վանիկ Ասատրյանը, Լուիզա Սարգսյանը, «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Նիկոլ Փաշինյանը:
Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» ԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը կգլխավորի Արմեն Աշոտյանը: Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Կարեն Ավագյանը, Կարեն Բեքարյանը, Սամվել Ֆարմանյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վարդան Բոստանջյանը, Արարատ Զուրաբյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը կղեկավարի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը:
ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը կղեկավարի ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Գևորգ Կոստանյանը, Հերմինե Նաղդալյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Միքայել Մելքումյանը, Հերմինե Նաղդալյանը և Էդմոն Մարուքյանը փոխարինող անդամներ են:
ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում հայաստանյան պատվիրակությունը կղեկավարի Արմեն Աշոտյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը, «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը:
ՀԱՊԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը կղեկավարի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կարեն Բեքարյանը, Կորյուն Նահապետյանը, Շուշան Պետրոսյանը, Ալիկ Սարգսյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Տիգրան ՈՒրիխանյանը, Վահե Էնֆիաջյանը, «Ելք» խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը:
Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակությունը կղեկավարի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Գալուստ Սահակյանը և Սամվել Նիկոյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Շաքե Իսայանը և Միքայել Մելքումյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
ՆԱՏՕ ԽՎ-ում ԱԺպատվիրակությունը կղեկավարի ՀՀ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը: Պատվիրակության կազմում են «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
ՈՒղղափառության ՄԽՎ- ում ԱԺ պատվիրակությունը կղեկավարի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Պատվիրակության կազմում է նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:
ՍԽՏՀ ԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը կղեկավարի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Պատվիրակության կազմում են ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Ֆրանկոֆոնիայի ԽՎ- ում ԱԺ պատվիրակությունը կղեկավարի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արայիկ Հովհաննիսյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը և «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: