Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵՄ-ն և Ադրբեջանը մշակում են նոր համաձայնագիր

ԵՄ-ն և Ադրբեջանը մշակում են նոր համաձայնագիր
17.06.2017 | 09:17

Ադրբեջանը և Եվրոպական միությունը քննարկելու են ռազմավարական համագործակցության նոր համաձայնագիր կնքելու հնարավորությունը: Բաքվում է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:


Շաբաթասկզբին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սվեն Միկսերի հետ համատեղ ասուլիսում հաստատել է Հանի հետ բանակցելու ծրագիրը: Նա ասել է, որ էստոնացի գործընկերոջ հետ քննարկել է ոչ միայն երկկողմ կապերի, այլև Եվրամիություն - Ադրբեջան հարաբերությունների թեման: «Կարծում եմ, մենք ճիշտ ուղու վրա ենք»,- ասել է Մամեդյարովը: Կողմերը ցանկանում են նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտել մինչև այս տարեվերջ նախատեսված Եվրամիության գագաթնաժողովը՝ հունիսի 14-ին ասել է Եվրամիության արտաքին ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ-ի հարցերով բաժնի տնօրեն Լյուք Դևինը:
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Յոհաննես Հանը և Ադրբեջանի ղեկավարները կքննարկեն նաև տրանսպորտի, առևտրի և այլ ոլորտներում համագործակցելու հարցեր:


Եվրոպական խորհուրդն անցյալ տարվա նոյեմբերին է Եվրահանձնաժողովին և Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիին տվել Ադրբեջանի հետ համապարփակ նոր փաստաթղթի շուրջ բանակցելու լիազորությունը: Նոր փաստաթղթով պետք է փոխարինվի 1996-ից գործող պայմանագիրը:
Նախօրեին Հանը ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ նոր համաձայնագիրը պետք է ներառի բոլոր կարևոր ոլորտները՝ տնտեսությունից մինչև անվտանգություն, օրենքի գերակայություն, լավ կառավարում և մարդու իրավունքներ:
Փորձագետները ենթադրում են, որ Յոհաննես Հանը Բաքվում անպայման կարծարծի Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը և, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա մայիսի 29-ին Թբիլիսիում առևանգված և Բաքու տեղափոխված ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի ճակատագրին: Այս պահին լրագրողին պահում են նախնական կալանքի վայրում: Բաքուն նրան մեղադրում է ապօրինի եղանակով սահմանը հատելու և ոստիկաններին դիմադրություն ցույց տալու մեջ:


Իրավապաշտպանները պնդում են, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները Մուխթարլիին Բաքու են տեղափոխել և պատժում են նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի ապօրինությունները բացահայտող նյութեր հրապարակելու համար:
Եվրախորհրդարանը նաև Վրաստանին է կոչ արել՝ պարզել Մուխթարլիի առևանգման հանգամանքները:

Դիտվել է՝ 1014

Մեկնաբանություններ