Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բրայզայի համոզմամբ՝ ԼՂ խնդիրը կլուծվի միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համաձայնության դեպքում

Բրայզայի համոզմամբ՝ ԼՂ խնդիրը կլուծվի միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համաձայնության դեպքում
17.06.2017 | 09:37

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանում տնտեսական զարգացման և անվտանգության գլխավոր խոչընդոտն է, «Հայաստանը բռնազավթել է տարածքները, պետք է վերադարձվեն այդ հողերը, և պետք է ընդհանուր լեզու գտնել»:

Ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում նախկին դիվանագետը կարծիք է հայտնել, թե ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը հետաքրքրված չեն պատերազմով: «Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական գործողություններ կարող են սկսվել այն ժամանակ, եթե Ադրբեջանի կամ Հայաստանի կառավարությունները այդ հարցով որոշում ընդունեն»,- պնդել է Բրայզան՝ կարծիք հայտնելով, որ նման գործողություններով ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը հետաքրքրված չեն: Նրա միջնորդի համոզմամբ՝ ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը և Ռուսաստանը այդ հարցով համաձայնության չեն եկել: «Ներկայումս այդ երկրների միջև, կարելի է ասել, կապեր չկան: Համանախագահները կգան, կարգավորման ուղիներ կփնտրեն, բանակցություններ կանցկացնեն: Բայց առաջընթաց չի լինի, մինչև վերը նշվածը տեղի չունենա»,- ասել է Բրայզան:

Դիտվել է՝ 1094

Մեկնաբանություններ