Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ-ում քննիչները ուսումնասիրում են Թուրքիայի նախագահի դերը մայիսի 16-ի հարձակման մեջ

ԱՄՆ-ում քննիչները ուսումնասիրում են Թուրքիայի նախագահի դերը մայիսի 16-ի հարձակման մեջ
17.06.2017 | 09:42

Վաշինգտոնի ոստիկանությունը հայտնել է 18 մարդու անունները, որոնց դեմ առաջադրվել են մեղադրանքներ՝ մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև խաղաղ ցուցարարների վրա հարձակման համար։


Նրանցից երկուսը՝ Ջալալ Հայրաբաոյին ու Անթեն Նեկմին, կալանավորվել են ու մեղադրվել մայիսի 16-ին հարձակման օրը, ևս երկուսը նախօրեին են կալանավորվել։ Armenian Weekly-ի հարցին պատասխանելով՝ Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հայտնել է, որ քննիչները ուսումնասիրում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դերը մայիսի 16-ի միջադեպում, բայց նշել է, որ չնայած տեսագրություններին ու այլ ապացույցներին, դեռ չկա բավականաչափ հավաստի պատճառ նրա կալանավորման համար։


Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը դատապարտել է Թուրքիայի նախագահի թիկնապահների վարքագիծը։ «Դա վիրավորանք էր մեր արժեքների հանդեպ՝ որպես Վաշինգտոնի բնակիչների ու ամերիկացիների ու ակնհայտ հարձակում առաջին հոդվածի վրա»,- ասել է նա։ Քաղաքապետը շեշտել է, որ միլիոնավոր մարդիկ են Վաշինգտոն գալիս, որ իրենց բողոքն արտահայտեն իրենց երկրի դեսպանատան առջև։ «Մենք աջակցում ենք նրանց, մենք հետևում ենք, որ նրանք անվտանգության մեջ լինեն, նաև հետևում ենք, որ նրանք պահպանեն մեր օրենքները»,- հավելել է Բաուզերը։


Ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ տրվել է 14 մարդու կալանավորման թույլտվություն։ Նրանք մեղադրվում են մարմնական վնասվածքներ հասցնելու, հարձակման կամ հարձակման փորձի մեջ։

Դիտվել է՝ 1503

Մեկնաբանություններ