Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Սանիթեքի» սոցիալական արշավը

«Սանիթեքի» սոցիալական արշավը
17.06.2017 | 10:47

Հունիսի 17-ի՝ աղբահանության ոլորտում աշխատողների միջազգային օրվա առիթով «Սանիթեք» ընկերությունը նախաձեռնել է սոցիալական արշավ՝ «Հոգատարությունը սկսվում է քեզանից» կարգախոսի ներքո։ Սոցիալական արշավի շրջանակում «Սանիթեք» ընկերության աշխատակիցները, ինչպես նաև տարբեր համալսարանների ուսանողներն ու պարզապես Երևան քաղաքի բնակիչները և մայրաքաղաքի հյուրերը լուսանկարվել են պաստառներով, որոնց վրա գրված են շրջակայքը մաքուր պահելու հարցում բոլորի մասնակցության կարևորության մասին մտքեր։ «Մաքուր միջավայրը ստեղծում ենք մենք՝ այդ միջավայրում ապրող մարդիկ», «Մաքուր և կանաչ ավելի հետաքրքիր է», «Հոգատարությունը շրջակա միջավայրի հանդեպ տարածվում է աննախադեպ արագությամբ». ահա այսպիսի կոչերով սոցիալական ակցիայի մասնակիցները դիմում են մարդկանց։

Վերջերս «Սանիթեք» ընկերությունը տարածել էր նաև սոցիալական հոլովակ այն մասին, որ ցանկացած աշխատանքի, այդ թվում նաև աղբահանության ծառայության հետնաբեմում կանգնած են մարդիկ ու մարդկային պատմություններ, իսկ «Սանիթեքը» մարդիկ են և ոչ՝ մեքենաներ։

Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ