Լոնդոնում բարձրահարկ բնակելի շենքի հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 30-ի, 24 մարդ դեռ հիվանդանոցներում է՝ հայտնում է բրիտանական ոստիկանությունը: Մտավախություն կա, որ զոհերի թիվը կարող է ավելին լինել:
Հրդեհի ժամանակ անհետացել է 65 մարդ, որոնց իրավապահները անհետ կորած են համարում: Որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն փրկարարները հույս չունեն կենդանի մարդկանց գտնել այրված շենքում: