Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփը փաստում է, որ Ռուսաստանի հետ իր ենթադրվող կապի մասին ապացույց չկա

Թրամփը փաստում է, որ Ռուսաստանի հետ իր ենթադրվող կապի մասին ապացույց չկա
17.06.2017 | 17:28

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որևէ մեկին չի հաջողվել ապացուցել իր կապերը Կրեմլի հետ: «Ռուսաստանի հետ իմ դավադրության» շուրջ 7 ամսվա հետաքննությունից և Կոմիտեի լսումներից հետո ոչ ոք այդպես էլ չի կարողացել որևէ ապացույց ներկայացնել. Ցավալի է»,- Թվիթերում գրել է Սպիտակ տան ղեկավարը:

ԱՄՆ Կոնգրեսում շարունակվում է անցած տարվա ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության շուրջ հետաքննությունը: Նմանատիպ հետաքննություն է անցկացնում նաև Հետաքննությունների դաշնային բյուրոն, որի նախկին ղեկավար Ջեյմս Կոմիին Թրամփը շաբաթներ առաջ պաշտոնանկ է արել: Ընդդիմախոսները Թրամփի որոշումը համարում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու փորձ:


Ռուսաստանի հնարավոր միջամտությունը հետաքննում է նաև անկախ մարմինը, որը համակարգելու է ՀԴԲ նախկին ղեկավար Ռոբերտ Մյուլլերը: Նրան իրավունք է վերապահված հետաքննության մեջ ներգրավել նաև նախագահին:

Դիտվել է՝ 1611

Մեկնաբանություններ