«Բիլդը» հաղորդում է, որ Հելմուտ Կոլը, որ Գերմանիան ղեկավարել է սառը պատերազմի և վերամիավորման տարիներին, մահացել է Ռինելանդ-Պալատինատեի իր տանը, 87 տարեկանում: Հելմուտ Կոլը Արևմտյան Գերմանիայի կանցլերն է եղել 1982-1990-ին, մինչև 1998-ը եղել է վերամիավորված Գերմանիայի կանցլերը: Նա նշանակալից դեր է խաղացել եվրոպական ինտեգրացիայի և եվրոպական արժույթի՝ եվրոյի առաջ մղման գործում: